Ալիևը տառապում է քաղցկեղով
Եթե հետևում եք ադրբեջանական լրահոսին, ապա նկատել եք, որ վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Ալիևը շատ կարճ սանրվածքով է դուրս գալիս հանրության առաջ:
Բացի այդ, լուսանկարներում երևում է, որ Իլհամը բավականին նիհարել և սփրթնել է։
Ադրբեջանի ընդդիմադիրները գրում են, որ Ալիևը տառապում է քաղցկեղով և մազաթափությունը առաջացել է քիմիաթերապիայի հետևանքով։
Ըստ նրանց՝ նախագահի մոտ վաղուց են հայտնաբերել այդ հիվանդությունը և այդ իսկ պատճառով էլ 2016թ աշնանը փոխել են երկրի սահմանադրությունը և սահմանել առաջին փոխնախագահի ինստիտուտը։ Այդ ամենը արվել է «փաշաևյան կլանի» ազդեցության տակ՝ Մեհրիբան Ալիևայի դիրքերը ուժեղացնելու նպատակով:
Հ.Գ. Կարծում եմ շուտով նախագահ Ալիևին կճանաչեն անգործունակ և երկրի ղեկը կանցնի Մեհրիբան Փաշաևա-Ալիևային:
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք: