ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն առաջնագիծ է այցելել
Այսօր՝ հունիսի 16-ին, աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, Արցախի Հանրապետության Ազգային ժողողի նախագահ Աշոտ Ղուլյանի և ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամաս:
Առաջնագծում բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են մարտական հերթապահության կրման ընթացքին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շփվել վերջիններիս հետ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն