Վերընտրվեցին Երևանի ավագանու փոխքաղաքապետերը. ինչու է լարված անցել Երևանի ավագանու արտահերթ նիստը
Այսօր` հունիսի 16-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ վերընտրվեցին քաղաքապետի տեղակալները: Քվեարկությանը մասնակցած «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դեմ քվեարկեցին, «Ելք»-ը ձեռնպահ մնաց:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն է Կամո Արեյանը, իսկ տեղակալներն են` Վահե Նիկոյանը, Արամ Սուքիասյանն ու Դավիթ Օհանյանը:
Նշենք, որ այսօրվա նիստն անցավ բավականին լարված մթնոլորտում: «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը հարցեր տվեց Տարոն Մարգարյանին, վերջինս էլ դժգոհեց, թե «այդ աղջկա բարձրախոսը» պետք է անջատել:
Զարուհի Փոստանջյանի զգուշացումը չուշացավ՝ «Ձեզ կոռեկտ պահեք, աղջիկ չի, անուն- ազգանունով դիմեք»: