Կրիշտիանու Ռոնալդուն անդառնալի որոշում է կայացրել՝ լքել «Ռեալը»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է լքել ակումբը: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի որոշումը «անդառնալի» է: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Լրատվամիջոցը հայտնում է, որ 31-ամյա հարձակվողը արձագանքել է Իսպանիայում իր դեմ հարուցված քրեական գործին՝ պետության հարկերից խոսափելու և երեք տարիների ընթացքում պետական գանձարան 14.7 միլիոն եվրո չվճարելու առնչությամբ:
Ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ աջակցում է Ռոնալդուին և կասկածներ չունի ֆուտբոլիստի անմեղության հարցում: