Երևանում վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել տատ ու թոռան. 3-ամյա թոռը հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ը գրում է. Երևանում, հունիսի 14-ին, մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Խ.-ն իր վարած BMW մակնիշի 01 ԼT 022 համարանիշի ավտոմեքենայով Ա. Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 80-ամյա Ծաղիկ Գ.-ին եւ 3-ամյա Սերյոժա Գեւորգյանին։
Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Սերյոժա Գեւորգյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Մահացած երեխան վրաերթի ենթարկված Ծաղիկ Գ.-ի թոռնիկն էր։
Մանրամասները՝ այստեղ: