ՀՀ իշխանությունները ԵՄ դեսպանին մեղադրել են Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին բավական կոշտ գնահատականներ է հնչեցրել ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Թեև ըստ նրա՝ ընտրատեղամասերում ընտրություններն արդար են անցել, բայց խնդիրները եղել են դրսում. «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին,- շեշտել է նա` ելույթի վերջում ընդգծելով,-հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության»:
Իշխանությունները միանգամից արձագանքել են ԵՄ դեսպանի այս հայտարարություններին` մեղադրելով նրան Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ. նման միտք հայտնել են և՛ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, և՛ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Միայն թե, նկատենք, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ընտրական գործընթացների հետ կապված ահռելի ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել Հայաստանին և, ըստ այդմ, ունեն բոլոր իրավունքները` հետևելու, կարծիք հայտնելու, թե որքանո՞վ նպատակին ծառայեցին իրենց միջոցները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: