Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է մայրիկին (լուսանկար)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում շնորհավորել է իր մայրիկին «Տարվա հայ կին» ճանաչվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ մայրիկիս «Տարվա հայ կին» ճանաչվելու կապակցությամբ: Հպարտ մայր, հպարտ որդի»,- գրել է Մխիթարյանը:
Ավելի վաղ` հունիսի 5-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած «Հայուհի 2017» արարողության ժամանակ ֆուտբոլիստի մայրը` Մարինա Թաշչյանը, ճանաչվել է «Տարվա հայ կին»: