Գողություն «ՄՏՍ Հայաստան» ընկերության գրասենյակներից մեկում (տեսանյութ)
Մայիսի 28-ի գիշերն անհայտ անձը մարզահագուստով, դիմակավորված, հարմարեցված գործիքով բացել է Չարենցավանի Թումանյան փողոցում գտնվողն «ՄՏՍ Հայաստան» ընկերության գրասենյակի դուռը, հափշտակել գումար, բջջային հեռախոսներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 700 հազար դրամի նյութական վնաս:
Գրասենյակի տեսագրող սարքը ֆիքսել է կատարվածը: «Տեսանյութում պատկերված անձի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք ոստիկանության Չարենցավանի կամ մոտակա բաժին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: