Վարչապետը հանձնարարականներ է տվել կարկուտի վնասների վերացման վերաբերյալ
Այսօր՝ հունիսի 15-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց օրեր առաջ տեղացած կարկուտի հետևանքով վնասների վերացման մասին:
Կարկտահարության վնասները հաշվելու և հետևանքները փոխհատուցելու համար վարչապետը գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարներին և Արմավիրի մարզպետին հանձնարարեց երեք օրյա ժամկետում ուսումնասիրել կարկուտի վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ և տեղեկանք:
Հիշեցնենք, որ հանրապետության մի շարք մարզերում, այդ թվում Երևանում կարկուտ էր տեղացել, ինչի հետևանքով առավելապես տուժել են Արմավիրի համայնքի մի շարք գյուղացիական տնտեսություններ: