Նոր «iPhone»-ը անլար վերալիցքավորում կստանա
ՏՏ-գիգանտ «Wistron» ընկերության ներկայացուցիչը «Nikkei Asian Review»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ «iPhone»-ների նոր առաջացող յուրահատկությունների պատճառով գաջեթներ հավաքելը բարդացել է: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հայտարարությունը հնչել է ընկերության բաժնետերերի ժողովից հետո: «iPhone»-ների նախորդ մոդելները հավաքելու գործընթացի մասին խոսակցության ժամանակ ընկերության ղեկավար Ռոբեր Հվանգը խոսել է նոր մոդելների ստեղծման դժվարությունների մասին:
«Նոր յուրահատկությունները՝ անջրանցիկությունն ու անլար վերլիցքավորումը, փոփոխություններ են պահանջում արտադրության գործընթացքում»,- նշել է նա:
Նա այս հայտարարությամբ բացահայտել է «Apple»-ի նոր գաջեթների գաղտնիքները: Սակայն ամեն ինչ դեռևս կարող է փոխվել: Ըստ լուրերի՝ ավանդական սեպտեմբերյան «iPhone»-ի թողարկումը կհետաձգվի: