Քաթարը ԱՄՆ-ից 12 միլիարդ դոլարով կործանիչներ կգնի
12 միլիարդ դոլարով Քաթարը ԱՄՆ-ից կգնի «F-15 Eagle» կործանիչներ: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Ենթադրվում է, որ Դոհան կստանա 26 ինքնաթիռներ: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և Քաթարի պաշտպանության նախարար Խալեդ Բեն Մուհամես Ալ Աթիյան վերջնական բանակցություններ են վարում ինքնաթիռների առք ու վաճառքի հարցով:
ԱՄՆ և Քաթարի պաշտպանության նախարարները քննարկել են նաև հակաահաբեկչական գործողությունները:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ն Քաթարին է վաճառել 72 կործանիչներ 100 միլիոն դոլար արժողությամբ: ԱՄՆ-ի մարտավարական կործանիչները չորորդ սերունդի են: Այն առաջին անգամ մշակվել է 1970 թվականին: