Շնորհակալություն, Միկի, որ օգնեցիր նույն բաներին նորովի նայել. Լոպիրյովա (լուսանկար)
2018 թվականի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան «Instagram»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին ջերմ ընդունելության համար:
«Շնորհակալություն Միկի, որ օգնեցիր նույն բաներին նորովի նայել: Շատ ջերմ ընդունելություն: Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»,- գրել է Լոպիրյովան: