Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին անդամի գրասենյակը փակել են
«Հրապարակ» օրաթերթը գրում է» «Սերժ Սարգսյանի աշխատակազմից ընդդիմադիր դաշտ տեղափոխված Վիկտոր Դալլաքյանը թերևս չշարունակի քաղաքական գործունեությունը։ Հուլիսի 1-ին լրանում է նրա հիմնած «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակի վարձակալության մեկամյա ժամկետը, և տեղեկություն կան, որ չեն պատրաստվում երկարացնել վարձակալության ժամկետը, նախ՝ որ քաղաքական անհրաժեշտություն չկա, որովհետև կուսակցությունում գրեթե բացառում են ՕՐՕ-ի հետ նոր համագործակցության հնարավորությունը, դրանից բացի, փող չկա։ Ավելի վաղ փակվել էր նաև կուսակցության կայքը։
Քիչ հավանական է նաև, որ Դալլաքյանը դարձյալ պաշտոն զբաղեցնի։ Կուսակցության վարչության անդամ Էդուարդ Անտինյանը երեկ գրասենյակի փակման և ապագա անելիքների մասին մեզ ասաց․ «Առաջիկայում, երբ մեր անելիքները հստակեցնենք, ըստ նոր ծրագրի, նաև կհամապատասխանեցնենք աշխատանքային պայմանները: Գրասենյակ պահելն ինքնանպատակ չէ, այն առաջին հերթին պետք է ֆունկցիոնալ նշանակություն ունենա: Կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցերի պատասխանները կունենանք»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: