Ստամբուլի դատարանը Բերբերօղլուին դատապարտեց 25 տարվա ազատազրկման
Այսպիսով Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Էնիս Բերբերօղլուին դատապարտեց 25 տարվա ազատազրկման:
Բերբերօղլուն, ով դարձավ առաջին դատապարտված պատգամավոր ԺՀԿ-ից, խոստացել է հրապարակել նաև տեսանյութ Թուրքիայի կողմից դեպի Սիրիա 2014թ, զենք և զինմթերք մատակարարելու վերաբերյալ:
Բերբերօղլուն 2015թ. մայիսին տարածել էր հայտարարություն, ըստ որի ինքն ունի հստակ տեղեկություն 2014թ.-ին Թուրքիայի ազգային հետախուզական գործակալության (MIT) աջակցությամբ դեպի Սիրիա զենքով և զինամթերքով բեռնված բեռնատարների մուտքի մասին:
Մեղադրող դատախազը պահանջում էր ցմահ ազատազրկում պատգամավորի համար՝ նրան մեղադրելով քաղաքական և ռազմական լրտեսության մեջ, ինչպես նաև պետական գաղտնիքը բացահայտելու մեջ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք