Ուրախ եմ Մխիթարյանի ու Էրերայի պես ֆուտբոլիստ ունենալու համար. Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լիսաբոնի համալսարանի սպորտային ֆակուլտետում դասախոսության ժամանակ անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ դիմակայությանը տեղի ունեցած հետաքրքիր դրվագներից մեկին, որի արդյունքում Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել: Այս մասին գրում է Manutd.one-ը :
Մարզիչը նշել է, որ խաղից առաջ հասկացել է, որ «Այաքս»-ի հակագրոհների ժամանակ Հենրիխ Մխիթարյանը առաջիններից մեկը պետք է լինի, ով պետք է գնդակը վերադարձնելու համար պայքարի մեջ մտնի:
Սակայն էրերան Մխիթարյանին ասել է խաղալ դարպասապահի մոտ, իսկ ինքը տեղափոխվել է հայ կիսապաշտպանի դիրք:
Այդ դրվագը տեսնելիս պորտուգալացի մասնագետը դժգոհել է և ասել. «Գրողը տանի, ի՞նչ է կատարվում»:
Հետո Մոուրինյոն հասկացել է, որ ֆուտբոլիստը նկատել է այն, ինչ մարզիչը չի նկատել:
«Պատճառն այն է եղել, որ Մխիթարյանը դեղին քարտ ուներ և մրցակցի անսպասելի հակագրոհի դեպքում ստիպված կլիներ խախտել կանոնները, և մանչեսթերյան թիմը ստիպված կլիներ մնալ տասը հոգով»,- նշել է դասախոսությանը մասնակցած ուսանողներից մեկը: