Չինացի գիտնականները պատրաստվում են լուսնի վրա կարտոֆիլ աճեցնել
Չինացի գիտնականները տարբերակներ են փնտրում լուսնի վրա կարտոֆիլ աճեցնելու համար։ Այս մասին գրում է «Life.ru»-ն։
Նրանք պատրաստվում են արբանյակներ ուղարկել լուսին՝ պարզելու, թե ինչպես է աճում կարտոֆիլն այնտեղ։
Պրոֆեսոր Սե Գենսինի խոսքերով կարտոֆիլի հետ միաժամանակ պարկուճով թրթրուրներ և միջատներ կուղարկեն լուսին։ Այդ քայլով նրանք ցանկանում են հասկանալ՝ արդյոք մարդկային կյանքը հնարավո՞ր է այնտեղ, թե՞ ոչ:
Հնարավոր է չինացիները այս որոշումը կատարելիս ոգեշնչված են եղել «Մարսեցին» ֆիլմից կամ գրքից, որտեղ գլխավոր հերոսը Մարս մոլորակի վրա կարտոֆիլ է աճեցնում։