Հենրիխ Մխիթարյանը՝ իր ամենագեղեցիկ ու ամենակարևոր գոլերի մասին (տեսանյութեր)
Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»-ի կիսապաշտպան, «UNICEF»-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, թե որոնք են իր կողմից արված ամենագեղեցիկ և ամենակարևոր գոլերը:
28-ամյա ֆուտբոլիստը «UNICEF Armenia»-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, նշել է, որ իր խփած ամենագեղեցիկ գոլը նա խփել է դեկտեմբերի 26-ին «Սանդերլենդի» հետ խաղում «կարիճ» հարվածով:
Որպես ամենակարևոր գոլ՝ ֆուտբոլիստն առանձնացրել է Եվրոպա լիգայի եզրափակչի գոլը: