Հայտնի են շուկայի լավագույն սմարթֆոնները
«Consumer Reports» ոչկոմերցիոն կազմակերպությունը կազմել է լավագույն սմարթֆոնների վիճակագրական սանդղակ, որի առաջին հորիզոնականում են հայտնվել «Samsung Galaxy S8» և «S8+» սմարթֆոնները: Այս մասին գրում է ««Life.ru»-ն։
փորձագետների համոզմամբ՝ հարավկորեական սմարթֆոնները ջրադիմացկուն են, ունեն պարզ էկրան, մեծ տեսախցիկ, բացի դա այս հեռախոսների մարտկոցները նույնպես դիմացկուն են և ունեն երկար կյանք: Այս հեռախոսը հավաքել է 82 միավոր:
Հետաքրքրական է, որ վարկանիշային աղյուսակում երրորդ լավագույն սմարթֆոնը դարձյալ հարավկորեական արտադրության սմարթֆոն է՝ «Samsung Galaxy S7 Edge»։ Այն ստացել է 77 միավոր: