Պաշտոնական այցով Հայաստանում է Տաջիկստանի նախագահը
Այսօր՝ հունիսի 14-ին, նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ: