Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանն այցելել են Անդրիաս Ղուկասյանին և սարիթաղցիների գործով կալանավորվածներին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ երեկ այցելել է սարիթաղցիներների գործով կալանավորվածներին ու Անդրիաս Ղուկասյանին: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
««Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ երեկ այցելեցի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպում ունեցանք Անդրիաս Ղուկասյանի, նույն գործով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանի և սարիթաղցիների գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի հետ»,- ասվում է գրառման մեջ: