Թիլլերսոնը կարծում է, որ Ռուսաստանը միջամտել է Ֆրանսիայի և Նիդեռլանդների ընտրություններին
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կարծում է, որ Ռուսաստանի «մատը խառն է» Ֆրանսիայի և Նիդեռլանդների ընտրություններում:
«Ես կարծում են, որ այո»,- ասել է նա` պատասխանելով ԱՄՆ սենատում լսումներից մեկի ժամանակ հնչած հարցին:
Թիլլերսոնը նաև համաձայնել է սենտորներից մեկի այն կարծիքին, որ ՌԴ-ն հետաքրքրված է տեսնել ավելի թույն ՆԱՏՕ:
«Ռուս հաքերների» հասցեին բազմիցս հնչում են ընտրությունների արդյունքներին միջամտելու մեղադրանքներ, սակայն մեղդրողները դեռ չեն շտապում ապացույցներ ներկայացնել: