Վարչապետի հանձնարարականով Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան երթուղայիններ կմեկնեն
Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան մեկնեց առաջին
երթուղային ավտոբուսը
Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երևան - «Զվարթնոց»
օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին:
Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։
Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները
լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության ներկայացուցիչներն էին:
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Երևան - «Զվարթնոց» օդանավակայան
և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի,
կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին
հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և
միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։
Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։