Պատմության մեջ այս օրը. հունիսի 14
1158՝ Հենրի Առյուծը Heinrich der Löwe (գերմ.) Իզար գետի ափերին հիմնում է Մյունխեն քաղաքը
1777՝ Միացյալ Նահանգների սենատը երիզներով և աստղերով դրոշն ընդունում է որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ
1869՝ հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը
1900՝ Հավայան կղզիները հայտարարվում են ԱՄՆ տարածք
1941՝ «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից արտաքսվում է 55.300 մարդ։ Արտաքսվածների մի մասը զոհվում են ճանապարհներին։
1949՝ ստալինյան հրամանագրով Հայաստանից արտաքսվում է մոտ 13.000 հայ։
1967՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը
1985՝ ստորագրվեց Շենգենյան համաձայնությունը
1995՝ Շամիլ Բասաևի բանդան Բուդյոնովսկ քաղաքի հիվանդանոցում պատանդ է վերցնում (ռուս.) ավելի քան 1600 հոգու
2002՝ 2002 MN աստերոիդն անցնում է Երկրից մինչև Լուսինը եղած հեռավորության մեկ երրորդը կազմող 121 000 ։ կմ հեռավորությունով