Ով ինչ է եղել, երբ է եղել, ինձ չի հետաքրքրում առհասարակ. Բոստանջյանը՝ Միքայել Մելքումյանի մասին
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Հայտնի է, որ ԱԺ «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծին: Դա հասկանալի է, դաշինքի որոշելիքն է, բայց զարմանալի է, որ մասնավորեցմանը դեմ քվեարկողների թվում էր «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով ժամանակին եղել է ՀՀ սեփականաշնորհման գործընթացի ակունքներում:
Չմոռանանք, որ այդ նույն վայրի սեփականաշնորհումից ժամանակին տեղը տեղին օգտվել են նաև «Ծառուկյան» դաշինքի ներկայիս գործարար պատգամավորներից շատերը: Ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ հիմա արդեն դեմ են:
Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանից, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի՝ ժամանակին սեփականաշնորհման փոխնախարար լինելուն՝ նկատեց.
«Ով ինչ է եղել, երբ է եղել, հավատացեք, Բոստանջյանին չի հետաքրքրում առհասարակ: Հիմա ինչ էլ խոսեմ պետական գույքի մասնավորեցման հետ կապված՝ բացարձակապես Ձեր նշած անձի հետ կապ չունի: Ես կարող եմ մասնավորեցմանը վերաբերող հարցին պատասխանել միայն իմ անունից՝, թե որքանով եմ ես համարում այդ նախագիծը արդյունավետ, ցանկալի, իրատեսական: Թե չէ՝ աշխատել են, չեն աշխատել, գողացել են, հափշտակել են, դա իմ ի՞նչ գործն է»:
Մանրամասները՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: