Կարեն Կարապետյանը նոր որոշումներ է կայացել
Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել, ըստ որի՝, Արամ վարդևանյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել վարչապետի ավագ օգնական:
«Հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արամ Վարդևանյանին նշանակել ՀՀ վարչապետի ավագ օգնական՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական՝ ազատվելով ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։