Ամենավտանգավոր համաշխարհային ահաբեկիչները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, ինչպես նաև Ինդոնեզիայի ահաբեկչական խմբավորման անդամներն ընդգրկվել են ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ կատեգորիայի գլոբալ ահաբեկիչների ցանկում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, այդ ցանկում է «ԻՊ»-ի առաջնորդներից Իբրահիմ Հուսեյն ալ Ազաուին: Նա, Պետքարտուղարության տվյալերով, քիմիական զենքի ստեղծման գործին է մասնակցում:
Այդ ցանկում է նաև «Ինդոնեզիայի մոջահեդների խորհուրդ» խմբավորումը: Այն ձևավորվել է 2 000 թվականին, ստանձնել է մի շարք ահաբեկչությունների պատասխանատվությունը: