Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարարը
Հունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան'ի հրավերով Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: