«Սանիթեքի» ջրցան մեքենաներն այսուհետ հայկական հարսանիքի անփոխարինելի «զարդն ու պսակն» են
Որ դարավոր մշակույթի, թանկարժեք գելենվագենների, լեքսուսների, մերսեդեսների և ցուցամոլության սիրահար, քրիստոնեությունը որպես պետական կրոնն առաջինն ընդունած ազգս կարող է գոռում-գոչումով, հարայհրոցով եկեղեցի մտնել, եկեղեցում սելֆի անել, հարսանքավորներին աղմուկ-աղաղակով նկարել, մուտքը փակել 10-15 րոպե հարսի ֆոտոսեսիաներն անմահացնել, չթողել հասարակ հավատացյալների ելումուտը, դա գիտեինք, բայց որ շեղվածությունների հիթ շքերթը կհամալրվի նոր սուպերնվաճումով՝ չգիտեինք:
«Սանիթեքի» ջրցան մեքենաներն այսուհետ հայկական հարսանիքի անփոխարինելի «զարդն ու պսակն» են:
Կիրակի օրը ս. Սարգիս եկեղեցում ամուսնական ծեսից հարայհրոցով դուրս գալուց, 20-30 գելենվագենների, տարատեսակ այլ ջիպերի ուղեկցությամբ, ամուսնական զույգի մեքենայի հետևից՝ ձայնային բարձր ազդանշաններով, ուղեկցում էին «Սանիթեքի» 4, ամբողջովին նոր ավտոմեքենաներ՝ ջուր ցանելով ամուսնական զույգի հետևից:
Դա մտնո՞ւմ է «Սանի2եքի» պարտականությունների մեջ, թե՞ ոչ: Ո՞վ է թույլատրել, ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ քաղաքի փողոցներն ու աղբը թողած «Սանիթեքի» ջրցանները շչակները միացրած ուղեկցում են նորապսակներին: Գուցե պարզել և արգելե՞լ է պետք:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: