Հարձակվել էին Արթուր Ալեքսանյանի հոր վրա. Սամվել Գևորգյանը՝ Թբիլիսիի սկանդալի մասին. News.am
News.am-ը գրում է, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ազգության թուրք օլիմպիական մրցավարն է այս սկանդալի գլխավոր հերոսը, ով ամեն անգամ փակում է մեր ըմբիշների ճանապարհը դեպի հաղթանակ: Ամեն ինչ նախապես ծրագրված էր և վրացի ըմբիշը դուրս էր եկել մրցագորգ միտումնավոր Արթուր Ալեքսանյանին նյարդայնացնելու: Իսկ գորգի անկյունում բախման կիզակետում մեզ հետ միասին նաև Արթուրի հայրն էր, ում վրա հարձակվել էին, իսկ Արթուրը թույլ չտալու համար այդ ամենը դուրս եկավ գորգից:
Այս մասին Թբիլիսիից պատմեց Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ, որի ընթացքում հայ ըմբիշի նկատմամբ անարդար մրցավարությունը հանդիսականների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, ինչը վերածվել է վրացիների և հայերի միջև բախման: Արթուր Ալեքսանյանին որակազրկել են մրցագորգից դուրս գալու համար:
«Մրցավարների հետ բախմանը մեզ միասին միջամտել էր նաև Արթուրի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը: Այնտեղ մի պահ նույնիսկ հրմշտոց էր ուզում հասունանար, վրացիներից ոմանք հարձակվել էին Գևորգ Ալեքսանյանի վրա, Արթուրն էլ չդիմացավ և եկավ սաստելու»:
Մանրամասները՝ այստեղ: