Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկում օձ է հայտնաբերվել
Հունիսի 11-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: