Հրայր Թովմասյանի զեկույցին ներկա էր միայն երկու պատգամավոր (տեսանյութ)
ՏեսանյութերԱԺ-ում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զեկուցում էր «Դատական համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու» օրենքի նախագիծը:
Քննարկումն անցնում էր գրեթե դատարկ նիստերի դահլիճում, ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է սիրում ասել՝ պատգամավորները աշխատասենյակներում են «քրտնաջան աշխատում»:
Նախարարը ելույթ էր ունենում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարինե Մարաբյանի, ով այդ պահին իր ipad-ով էր տարված, քաղաքական շրջանակներում հայտնի «աներձագ»՝ Ռոբերտ Սարգսյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար:
Նախարարը պարբերաբար ժպիտով նայում էր նաև դեպի լրագրողների օթյակ, որտեղ շատ ավելի մեծ լսարան ուներ, քան՝ նիստերի դահլիճում: