Տիմատին 100 հազար դրամ խաղադրույք է կատարել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա
Աշխարհի առաջնության ընտրական փուլի` «Հայաստան-Չերնոգորիա» հանդիպումից առաջ հայտնի ռեփեր Տիմատին «Hookah Place Yerevan»-ի՝ «efubet» բուքմեյքերական ընկերության կետում 100 հազար դրամի խաղադրույք է կատարել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա։
Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Hookah Place Yerevan»-ը` հրապարակելով խաղադրույքը կատարելու հետ կապված տեսանյութ ռեփերի մասնակցությամբ: