Վրաստանի մայրաքաղաքն ու շրջանները տուժել են ուժեղ կարկուտից և անձրևից
Ուժեղ կարկուտը և անձրևը լուրջ վնաս են հասցրել Վրաստանի շրջաններին և մայրաքաղաքին: Այս մասինգրում է «РиаНовости»-ն` հղում տալով վրացական հեռուստաալիքների հայտնած տեղեկություններին:
Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն` երկրի արևելյան մասում կարկուտը ոչնչացրել է բերքի 70 %-ը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերը և այգիները:
Մայրաքաղաքի բնակիչները սոցցանցերում հրապարակում են մեքենաները վնասած ուժեղ կարկուտի տեսանյութերը և լուսանկարները: Թբիլիսիի որոշ թաղամասերում տապալվել են ծառեր, վնասվել են ավտոճանապարհներ:
Այժմ կարկուտից տուժած շրջաններում հաշվարկվում է հասված վնասի չափը: