Մոտ 800 ինքնասպանություն Ադրբեջանում մեկ տարվա մեջ
Ադրբեջանական ընդդիմադիր «MeydanTV» կայքը հետաքրքիր վիճակագրական տվյալներ է հրապարակել Ադրբեջանում 2008 թ-ից ի վեր ինքասպանությունների թվի մասին:
Ըստ կայքի՝ Իլհամ Ալիևի կողմից երկրորդ Դուբայ հռչակված Ադրբեջանում ամեն տարի գրանցվում է ինքնասպանությունների թվի աճ: Այսպես, 2008 թ-ին Ադրբեջանում ինքասպանություն է գործել 138 մարդ՝ 2009 թ-ին, 165՝ 2010 թ-ին, 289՝ 2011 թ-ին:
Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանությունների կտրուկ աճ՝ 2012 թ-ին՝ 482, իսկ 2013 թ-ին նվազման միտումներ են եղել՝ 415, իսկ 2014 թ-ին կրկին գրանցվել է աճ՝ 515: 2015 թ-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 535 դեպք, իսկ 2016 թ.-ին այն կրկին կտրուկ աճ է արձանագրել և հասել է 797:
Հետաքրքիր է, իսկ Հայաստանում ինքնասպանությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ կա՞ն և ընդհանրապես հրապարակվե՞լ են: Համոզված եմ, որ մեր երկրում իրավիճակը ևս բավական տխուր է և մտահոգիչ:
Գագիկ Համբարյան Ֆեյսբուք: