Վարդան Ղուկասյանի որդուն կրկին հրավիրել են հարցաքննության
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն կրկին հրավիրել են հարցաքննության վերջերս տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի գործով:
Նա հերքել է ծեծկռտուքի փաստը, սակայն գործով անցնող վկաները տարբեր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, ինչն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները Ս. Ղուկասյանին կրկին կանչեն հարցաքննության»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: