Գազի արտահոսքով պայթյուն Ախալքալաքում. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց.News.am
News.am-ը գրում է.Ջավախքի Ախալքալաք քաղաքի շենքերից մեկում այսօր՝ հունիսի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով՝ Ավետիսյաններին պատկանող բնակարանում: Պայթյունի հետևանքով տուժել են ամուսիններ Սերգեյ եւ Սվետլանա Ավետիսյանները: Նրանք տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց: Տարեց ամուսինների վիճակը կայուն է: