Տաքսի ծառայությունները պետք է ցիվիլ ծառայություններ մատուցեն. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որում անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցմանը:
««Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ուղղությամբ պետք է իրականացնել շատ կոշտ վերահսկողություն, սակայն չպետք է յուրաքանչյուրին նույն կերպ վերաբերվել, այնտեղ նորմալ աշխատող մարդիկ էլ կան, պետք է այդ տարաջատումն անել: Պետք է օդանավակայանում զբոսաշրջիկներին տեղեկատվական ծառայությունների մատուցման կետեր ավելացնել, որոնք կառաջարկեն գործակալներ, թարգմանիչներ, տրանսպորտ: Մենք պետք է մատուցենք այլընտրանքային ժամանակակից ծառայություններ»,- ասել է վարչապետը: