200 տարվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիայում կայսրը հրաժարական տվեց գահից
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հաստատել է երկրի կայսր Ակիհիտոյի հրաժարականի օրինագիծը: Ճապոնիայի պատմության մեջ՝ 200 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ կայսրը հրաժարական է տալիս: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Ճապոնիայի կայսր Ակիհիտոն առողջական խնդիրների և տարիքի պատճառով հրաժարվել է գահից: Ակիհիտոն իր գահը հանձնել է իր ավագ որդուն՝ գահաժառանգ Նարուհիտո արքայազնին:
Պատգամավորները միաձայն ընդունել են 83-ամյա Ճապոնիայի կայս Ակիհիտոյի հրաժարման օրինագիծը և նույն օրինագծով գահը հանձնել իր որդուն՝ 57-ամյա Նարուհիտոյին, ով կայսերական աթոռին կնստի 2019 թվականի հունվարի 1-ից:
Ակիհիտոն գահից հրաժարվելուց հետո կպահպանի «Ձերդ գերազանցություն» տիտղոսը, ինչպես նաև կանվանեն «ձյուկո», որը թարգմանաբար նշանակում է «գահից հրաժարված կայսր»: