ԱԺ-ն միաձայն ընդունեց Հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը
Այսօր` հունիսի 8-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չեղավ:
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին էլ կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դարձյալ դեմ և ձեռնպահ չկար: