Հնդկաստանում գործարանի պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել
Հնդկաստանի հրավառության արտադրության գործարանում պայթյունի հետևանքով առնվազն 25 մարդ է մահացել, 8-ը վիրավորվել է: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Մադխյա Փրադեշ նահանգում: Վիրավորները գտնվում են ծանր վիճակում:
Գործարանում գտնվել են 40 աշխատողներ՝ հիմանականում կանայք:
Ըստ Հնդկաստանի ոստիկանության՝ պայթյունից շենքը փլուզվել է և արգելափակել է բոլոր ելքերը:
Փրկարարները աշխատել են մինչև ուշ գիշեր: Պայթյունի պատճառը դեռ պարզ չէ, կատարվում է հետաքննություն:
Լրատվամիջոցը նշում է, որ գործարանը լիցենզիան ստացել է 2003 թվականին: Այժմ ոստիականները փնտրում են սեփականատիրոջը: