Իրաքյան Քուրդիստանն անկախանում է
Իրաքյան Քուրդիստանում հեռարձակվող «Rudaw» հեռուստաընկերությունն այսօր հաղորդել է, որ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում կանցկացվի անկախության հանրաքվե: Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին այդ որոշումն ընդունել է տեղի քրդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:
Որոշվել է նաև նոյեմբերի 6-ին Իրաքյան Քուրդիստանում անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
Իրաքյան Քուրդիստանի դե յուրե անկախացումը մեծ փոձոխություններ կբերի առանց այդ էլ անհանգիստ «Մեծ Մերձավոր Արևելք» և կխթանի քրդերի անջատողական շարժումներին հարևան Թուրքիայում,Սիրիայում և Իրանում:
Իրաքյան Քուրդիստանը փաստացի անկախացել էր Իրաքից 1991-ից ի վեր և ստացել էր բավական լայն ինքնավարություն: Լինելով Իրաքի մաս, իրականում պաշտոնական Բաղդադը գրեթե ոչ մի լծակներ չունի ազդելու Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ով ունի նաև իր սեփական և բավական մարտունակ բանակը, որին մեծ օգնություն է տրամադրում ԱՄՆ-ն:
Իրաքյան Քուրդիստանի տարածքը ընդգրկում է Իրաքի հյուսիսը և հյուսիս-արևելքը ու կազմում է 40643 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը՝մոտ 5,5 միլիոն մարդ է: Իրաքյան Քուրդիստանը հիմա համարվում է Իրաքի ամենազագացած տարածաշրջաններից մեկը: Նրա տարածքում են գտնվում նաև Իրաքի ամենամեծ՝Քիրքուքի նավթային հորերը:
Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական անկախացումից հետո դե յուրե նաև կփոփոխվի այդ տարածաշրջանի երկրների սահմանները, որոնք անփոփոխ էին Երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ Իրաքն էլ կդառանա առաջին արաբական երկիրը,ով պաշտոնապես կկազմաքանդվի:
Դե ֆակո գոյություն չունեցող Իրաքը նաև կդադարի գոյություն ունենալ դե յուրե; Իրաքյան Քուրդիստանի անկախացումից հետո, համոզված եմ, որ Հարավային Իրաքի նկատմամբ իր նկրտումները կսկսի հարևան Իրանը, քանի որ Բասրայի նավթով հարուստ տարածաշրջանը բնակեցված է շիաներով և Սադդամ Հուսեյնի տապալումից հետո տեղի շիաները բավական սերտ կապեր են հաստատել Թեհրանի հետ:
Որքան հասկանալի է,Ա ՄՆ-ն անցել է իր «Վերահսկելի քաոս» ծրագրի երկրորդ փուլն իրականացնելուն. դե յուրե կազմաքանդելով «Մեծ Մերձավոր Արևելքի» երկրները և նրանց տարատքի որոշ մասում ձևավորելով իրեն ենթական նոր երկրներ:
Իրաքյան Քուրդիստանի դե յուրե անկախությունն էլ ավելի կմեծացնի Թուրքիայում բնակվող քրդերի կենտրոնախույս դրսևորումները, որն էլ ավելի կսրի ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք