Օմերտա՝ հանցագործ խմբավորումների լռության օրենքը
Միայն հանցագործ ենթամշակույթի խորը ուսումնասիրությունները կարող են վերհանել լուրջ դիսկուսիաներ: Եթե ձեր պատկերացումները հանցագործ կլանների մասին Կնքահայրը ֆիլմից են, ապա որևէ առողջ միտք ակնկալելը անիմաստ է:
Լռության օրենքը՝ Օմերտան իտալական հանցագործ խմբավորումների հիմնաքար հանդիսացող դրույթն էր: Հանցագործ կլանի անդամը, կամ այդ կլանի հետ թեկուզ փոքրիկ առնչություն ունեցողը երբեք ու ոչ մի պարագայում չպետք է ցուցմունք տար: Լռության օրենքը խախտողին սպառնում էր մահապատիժ: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում առաջին անգամ իտալացի մաֆիոզները սկսեցին ցուցմունք տալ Քենեդու նախագահության տարիներին և Քենեդու եղբոր՝ ԱՄՆ գլխավոր դատախազի ու արդարադատության նախարարի նախաձեռնությամբ (այդ պաշտոնները ԱՄՆ-ում համատեղվում են):
Հատկանշական է, որ այս օրերին ՀՀ-ում քննարկվում է ցուցմունք տալ չտալու հարցը, իսկ ԱՄՆ-ում նշվում է վաղամեռիկ Քենեդու 100 ամյակը և կա տարածված կարծիք, որ նրան մահապատժի էր դատապարտել Կոզա նոստրան Օմերտայի օրենքի նկատմամբ ոտնձգելու համար:
Հիմա հիշեք, քանի գործում է լռության օրենքը, երբեք չի լինի իրավական պետություն:
Նարեկ Մալյան. Ֆեյսբուք