Սիրիայի համախոհների շտաբը սպառնացել է ԱՄՆ-ից հաշվեհարդար տեսնել
Սիրիայի ռազմական շտաբի համախոհները, որոնց թվում են «Հզբոլլահն» ու Իրանի ուժերը, իրենց պատրաստակամությունն են հայտնել հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական դիրքերի դեմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Միաջազգային կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ն հարվածել է Սիրիայի իշխանամետ Ալ- Տանֆի ուժերին երկրի հարավում, ինչի հետևանքով զոհվել է երկու զինվոր: Վաշինգտոնը բացատրել է իր գործողությունները՝ նշելով, որ զինվորները և տեխնիկան «սպառնալիք են կոալիցիոն ուժերի և գործընկերների համար»:
Սիրիայի կառավարամետ ԱԼ-Տանֆ ուժերը առաջին անգամ չէ, որ թիրախավորված հարձակումների են ենթարկվում ԱՄՆ զինված ուժերի և նրանց դաշնակիցների կողմից, նման միջադեպ տեղի է ունեցել նաև մայիսի 18-ին:
Շտաբը կոալիցիոն գործողությունները անվանել է «փոքրոգի ագրեսիա», որը ապացույցն է «ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայաքարի կեղծիքի»: