ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանի ահաբեկչության զոհերի հիշատակը
Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ արտահերթ նիստի ընդմիջումից հետո ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը դատապարտեց Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչից հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված խումբը կանանց հագուստով հարձակում էր գործել Իրանի խորհրդարանի շենքի ուղղությամբ, ինչից հետո պայթյուն էր որոտացել նաև Թեհրանում գտնվող իմամ Խոմեյնի դամբարանում:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, իսկ վիրավորների թիվն անցնում է 3 տասնյակը:
Հարձակվողները եղել են 4-ը, որոնցից երկուսը ձերբակալվել են, մեկը ոչնչացվել է, մյուսը ինքն իրեն պայթեցրել:
Ավելի ուշ Իրանի իրավապահները հայտնաբերել էին նաև ահաբեկիչների զենքերը: