Քաբուլում պայթյունի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մայիսի 31-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի: Այս մասին գրում է «AFP»-ն՝ հավելելով, որ վիրավորների թիվն ավելի քան 300 է:
Տեղեկությունը հայտնել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին:
«Ավելի քան150 անմեղ աֆղանացի որդիներ և դուստրեր սպանվեցին և ավելի քան 300 մարդ վիրավորումներ ստացան: Նրանց հինվանդանոցներ էին հասցնում այրվածքներով և մասնատված վերջույթներով»,- ասել է Հանին:
Ավելի վաղ աֆղանացի պաշտոնյաները հայտնել էին 100 զոհերի մասին: