Հայաստանը կհայտնվի ծանր կացության մեջ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Այս «խառը» փուլում Ռուսաստանը կարող է ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի որ հետո, երբ Արևմուտքը հստակեցնի իր դիրքորոշումները մի շարք հարցերում, կարող է իր համար ուշ լինել:
Հայաստանի մասով պետք է սպասել, որ ՌԴ-ն կփորձի մինչև 2018թ. վերջնական տեսքի բերել Հայաստանում ռուսական ուղղվածություն ունեցող քաղաքական որոշումներ կայացնողների խումբը, որպեսզի բացառի իր համար անցանկալի զարգացումները, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի մանդատը»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը՝ հավելելով, որ եթե «առանց այդ էլ իմիջային խնդիրներ ունեցող» Հայաստանն այս անգամ էլ հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից՝ «Հայաստանը կհայտնվի ծանր կացության մեջ»:
Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: