«Հալեպի տանջանքների խորհրդանիշ» դարձած տղայի ընտանիքն առաջին անգամ ցույց է տվել փոքրիկին (լուսանկարներ)
Սիրիացի փոքրիկ տղայի՝ Օմրան Դաքնիշի հայրն առաջին անգամ հարցազրույց է տվել և պատմել, թե ինչպես են այժմ ապրում նրանք: 2016 թվականին հենց այս տղայի լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով մեկ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես պարզվել է, Օմրանն իր ընտանիքի հետ մինչև այժմ Հալեպում է ապրում, որտեղ մեկ տարի առաջ տղան լուրջ վնասվածք է ստացել, որի պատճառով լրատվամիջոցները նրան անվանեցին «Հալեպի բնակիչների տանջանքների խորհրդանիշ»:
«Al-Mayadeen»-ին տված հարցազրույցի ընթացքում տղայի հայրը պատմել է, որ տեղեկությունն այն մասին, թե իբր ռուսական կամ սիրիական ինքնաթիռները հարվածներ են հասցրել իրենց տանը, որի հետևանքով էլ Օմրանը վնասվածքներ է ստացել, չի համապատասխանում իրականությանը:
Հակառակը, ընտանիքի հայրը պատմել է, որ աջակցում է Բաշար Ասադի ռեժիմին և Հալեպից ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ: