Արցախի նախագահն ընդունել է նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ որդու հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է ՀՀ նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին որդու հետ:
Քննարկվել են Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: