Ծաղկապատվում և կանաչապատվում են Երևանի մուտքերի հարակից տարածքները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Երևանի մուտքերի հարակից տարածքների ծաղկապատման ու կանաչապատման աշխատանքները: Հանձնարարվել է ակտիվացնել գործընթացն ու աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: Տրվել է նաև հանձնարարական՝ հատուկ հսկողության տակ պահել մայրաքաղաքի ոռոգման ցանցի անխափան շահագործումը:
«Կանաչ տարածքների պատշաճ խնամքն ապահովելու հարցում առաջնային է ոռոգման ցանցի անխափան շահագործումը: Համակարգում տեղ գտած ցանկացած վթար պետք է նույն օրն իսկ վերացվի, որպեսզի ցանցը լիարժեք գործի: Այս հարցում սրտացավ վերաբերմունք պետք է ցուցաբերեն բոլորը՝ կանաչապատման ձեռնարկության աշխատողից մինչև վարչական շրջանի ղեկավար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: