Օձի հայտնաբերման 2 դեպք՝ շինանյութի խանութում և տներից մեկի բակում
Հունիսի 4-ին, ժամը 20:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունու գյուղապետարանի մոտակայքում գտնվող շինանյութի խանութում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 4-ին, ժամը 19:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: